«Վրացական երազանքը» ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին

169

Վրաստանի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ը:

Թեկնածուի ներկայացմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և կուսակցության ակտիվիստներ:

Քաղաքապետի թեկնածուն իր խորհին շնորհակալությունն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, և խոստացել, որ չորս տարվա ընթացքում լինելու է ժողովրդի կողքին, ծառայելու է ժողովրդին, որպեսզի ավելի քիչ խնդիրներ լինեն:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սամցխե-Ջավախեթիում դեռ առաջադրել է միայն Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: