Լիբանանի վարչապետը մտադիր է տեխնիկական կառավարություն ձևավորել

248

Լիբանանի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միկաթին մտադիր է տեխնիկական կառավարություն ձևավորել, որը երկիրը կկառավարի մինչև 2022թ.՝ խորհրդարանական ընտրությունները:

«Ճգնաժամային այս պայմաններում անհնար է կառավարություն ձևավորել քաղաքական գործիչներից, և Լիբանանը կարիք ունի փորձագետներից բաղկացած տեխնիկական կաբինետի, որն ի վիճակի է իրականացնել բարեփոխումներների ծրագիր»,-ասել է Միկաթին՝ նշելով, որ մտադիր է հավաքել փորձառու մասնագետներից բաղկացած թիմ, որն օր ու գիշեր կաշխատի Լիբանանի փրկության համար:

Վարչապետը նաև հայտնել է, որ օգոստոսին Արժույթի միջազգային հիմնադրամը Լիբանանին կտրամադրի 850 մլն դոլարի չափով վարկ, որն ուղղվելու է երկու ջերմաէլեկտրակենտրոն կառուցելուն՝ էլեկտրասնուցման խնդիրը լուծելու համար: