Իրանական կայքը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերի վերաբերյալ

878

Իրանական «Mashregh» լրատվակայքը «Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերի քողի հետևում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն ապատեղեկատվությանը, թե իբր հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան հատուկ գործողության հետևանքով իրանցի բարձրաստիճան զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանություն կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ դեսպանին։

Կայքն ընդգծել է․ «Նմանատիպ կեղծ լուրերով ադրբեջանական ԶԼՄ-ները փորձել են հիմնական թեմայից ուշադրությունը շեղել դեպի Հայաստան-Իրան հարաբերություններ, ինչի շուրջ էլ Ադրբեջանում մշտապես հակաիրանական քարոզչություն է տարվում»։

Կայքի բնորոշմամբ՝ Բաքվի որոշ լրատվամիջոցներ էլ փորձել են սևացնել Ղասեմ Սոլեյմանիի կերպարը։