Իրանի ԱԳՆ-ը կարևորել է միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը

159

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև բախումների շարունակման կապակցությամբ, ցավ է հայտնել երկու կողմերի վիրավորների և զոհերի առնչությամբ, կողմերին զսպվածության կոչ է արել և ընդգծել սահմանային հակասությունները խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը:

Խաթիբզադեն ընդգծել է լարվածությունը հաղթահարելու, միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու, Հարավային Կովկասում հնարավորինս շուտ կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատելու համար Իրանը պատրաստ է կողմերին ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել։