Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով. ՌԴ ԱԳՆ

249

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը՝ նշելով, որ լրջորեն մտահոգված են վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով:

«Ցավոք, սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա վատթարացմանը, ծագած հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Բիկանտովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով:

«Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: