Ավելի քան 1000 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

784

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր են ուղեկցել ավելի քան 1000 ուխտավորի և տեղի բնակիչների։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ուխտագնացների այցերի նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս քրիստոնեական վանքի այցելության անվտանգությունը:

«Այսօրվա դրությամբ մեր խնդիրն է ապահովել ուխտավորների անվտանգությունը և ուղեկցել նրանց Ամարասի վանական համալիր։ Սրբավայրը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ուստի ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում է պահանջվում»,-հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։