Հայտնի են դարձել 6 նախարարի և 1 փոխվարչապետի անունները

309

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել: Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները, 6 նախարար և 1 փոխվարչապետ է նշանակել:

Մհեր Գրիգորյանը նախագահի կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում: Առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարությունը կշարունակի ղեկավարել Վահրամ Դումանյանը, ԱԻՆ-ը՝ Անդրանիկ Փիլոյանը, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վահան Քերոբյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Արդարադատության նախարար է նշանակվել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հայտնի էր դարձել կառավարության 5 անդամների անունները: Փոխվարչապետ էր նշանակվել Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար՝ Արշակ Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոն՝ Ռոմանոս Պետրոսյանը: