Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել

555

Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են  «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, փոխանցում է Ermenihaber-ը

Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։

Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։ Թուրքիայի կողմից  զորավարժություններին կմասնակցի 1 հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։