Թուրքիայի բանակը ցամաքային զորքերի նոր հրամանատար ունի

866

Օգոստոսի 4-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը, որի մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել:

Ըստ այդմ՝ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Մուսա Ավսևերը: Ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարը զորացրվել է տարիքային սահմանափակումներով պայմանավորված, բացի այդ այս տարի լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը:

Բարձրագույն զինվորական խորհրդի մեկ այլ որոշմամբ մեկ տարով երկարացվել է ԶՈւ-երի Ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզի և Ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետը:

Բացի այդ, 56 գնդապետի շնորհվել է գեներալի և ծովակալի կոչում: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021թ. օգոստոսի 30-ից: