Իրանի նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել իր կառավարության կազմը

444

Օգոստոսի 11-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել իր կառավարության կազմը:

Ռայիսին արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Ամիր Աբդոլահիանի թեկնածությունը: Աբդոլահիանն այժմ խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականն է: 2011-2016թ. նա եղել է արաբական երկրների և Աֆրիկայի հարցերով ԱԳ փոխնախարար:

Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկվել է Մոհամմադ Ռեզա Աշթիանիի թեկնածությունը: Աշթիանին զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:

Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում առաջարկվել է Ռոսթամ Ղասեմիի թեկնածությունը: Ղասեմին 2007-2011թթ եղել է ԻՀՊԿ «Խաթամ ալ-Անբիա» ինժեներական ընկերության ղեկավար, 2011-2013թթ նավթի նախարար:

Խորհրդարանը կառավարության կազմը քննարկելու է օգոստոսի 14-ին: