ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, արձագանքելով, ԻՀՊԿ-ի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծմանը, հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին հաղորդում է Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությունը:
Բաղերին հայտնել է. «ԱՄՆ-ի ցանկացած նոր չարագործություն ավելի հուժկու պատասխանի կարժանանա: Միացյալ նահանգները պետք է հնարավորինս շուտ դուրս բերի իր ահաբեկչական զորքերը տարածաշրջանից»:
Հիշեցնենք, որ Իրանը հունվարի 8-ի լուսաբացին Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: