Իրանի հոգևոր առաջնորդ. «Տարածաշրջանում պետք է վերջ դրվի ԱՄՆ-ի ներկայությանը»

879

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հայտարարել է, որ տարածաշրջանում պետք է ավարտվի ամերիկյան ներկայությունը:

Ալի Խամենեին մասնավորապես ասել է. «Ո՞րն է այժմ մեր պարտավորությունը: Վրեժն այլ հարց է: Երեկ գիշեր նրանց ապտակ հասցրեցինք: Դա ուրիշ հարց է: Կարևոր է, որ ամերիկյան ներկայությունը ավարտվի այս տարածաշրջանում: Մեր պարտավորությունն է ճանաչել թշնամուն և նրա առաջ չսխալվել:

Բոլորը գիտեն, որ մեր թշանամին Միացյալ նահանգներն են և սիոնիստական ռեժիմը, սակայն տարբեր քարոզչական միջոցներով ջանքեր են գործադրվում այս հարցում մարդկանց կարծիքը փոխելու համար»: