Ռուսաստանը Թուրքիային կարող է օգնել 5-րդ սերնդի կործանիչներ արտադրելու հարցում

463

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հայտարարել է ռուսական պետական «Ростех»- ռազմարդյունաբերական  ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։


«Մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել նաև այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել 5-րդ սերնդի TF-X սեփական կործանիչի արտադրության նախագիծը: Ունենալով ավիացիոն համակարգեր և դրանց մշակման ու արտադրության փորձ՝ մենք կարող ենք դիտարկել նոր թուրքական կործանիչի ստեղծման հարցում աջակցության հնարավորությունը», — հայտարարել է նա:

Չեմեզովը նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են բանակցություններ սկսել ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության թեմայով: 
Հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը մշակվում է թուրքական TAI ընկերության կողմից։ Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։ Նախագծի շրջանակներում Թուրքիան քննարկում է 5-րդ սերնդի KFX կործանիչի ստեղծման հարավկորեական ծրագրին միանալու հարցը։