Լիբանանում շարունակվում նոր կառավարության ձևավավորման գործընթացը, որի շրջանակներում պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում նորանշանակ վարչապետ Նիջաբ Միքատիի և նախագահ Միշել Աունի միջև:
Օգոստոսի 16-ին հերթական հանդիպումից հետո վարչապետ Միքատին հայտնել է, որ փորձում են լուծել կառավարության ձևավորման գործընթացն արգելակող բոլոր խնդիրները:
«Այս շաբաթվա ընթացքում նախագահ Աունի հետ քննարկումներն ու հանդիպումները պիտի շարունակենք, և արդեն իսկ նախարարների անունները քննարկելու փուլում ենք»,-տեղեկացրել է Միքատին:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարության կազմության հավանականությունն ավելի բարձր է, քան իր հրաժարականի հավանականությունը: