Իրանը Իրաքում ԱՄՆ-ի Էյն ալ-Ասադ ավիաբազային հրթիռային հարվածներ հասցրել է Բաղդադի իմացությամբ:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Իրաքի դեսպանատուն կատարած այցի ժամանակ:
Զարիֆը նաև նշել է. «Անշուշտ, գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը շատ ու շատ ավելին արժե ,քան սա է, և այսօր բացառապես ռազմական մասով լուծվեց նրա արյան վրեժը: Սոլեյմանիի սպանության իրական վրեժն այն կլինի, որ ԱՄՆ-ն լքի տարածաշրջանը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը Իրաքում հրթիռակոծվել է Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը:
Իրանն այս քայլն արել էր ի պատասխան Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Գեներալը սխանվել էր Բաղդադի օդանավակայանի տարածքում ամերիկյան ավիահարվածների հետևանքով: