Էրդողան. «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Թուրքիային

760

Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք հարցերից, այդ թվում և Աֆղանստանի խնդրից։ ԱՅդ մասին հայտնում է Ermenihaber-ը

Էրդողանը նորից նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են բանակցել  նաև «Թալիբանի» հետ: Նա նշել է, որ Աֆղանստանում այս պահին կա քաղաքական վակուում, և Թուրքիան Աֆղանստանի հարցում վերջնական որոշում կկայացնի, երբ լինի հստակեցում ընդհանուր իրավիճակի շուրջ։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի աշխատանքների շարունակման հարցում առաջարկներ է ներկայացրել։

«Այժմ «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի աշխատանքների շարունակման հարցում առաջարկներ է անում: Ասում են՝ անվտանգությունը մենք ապահովենք, իսկ գործարկումը դուք իրականացրեք: Հիմա անգամ այս հարցում մենք դեռ ընդունած որոշում չունենք, քանի որ այնտեղ ամեն պահի հնարավոր են մահվան դեպքեր և այլ դժբախտություններ»,-ասել է Էրդողանը։