Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը:
Արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Պոտինի ու Էրդողանի ելույթներից հետո բացվել է գազատարի խողովակների փականները:
Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: Նախատեսվում է, որ խողովակներից մեկով մատակարարվող գազի ամբողջ ծավալը գնելու է Թուրքիան, իսկ մյուս խողովակով մատակարարվող գազը Թուրքիայից Բուլղարիայի տարածքով մտնելու է Եվրոպա: