Հայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրները ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում:
«Այս ամենը զարգանում է շատ ու շատ ինտենսիվ և վստահ»,- հավելել է Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:
«Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է: Դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,-եզրափակել է Լավրովը: