Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է «հանցանքների» մասին, որոնք կատարել են հայերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Մեզ հայտնի է հանցանքների մասին, որոնք կատարել են անօրինական հայկական զինված խմբավորումները Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավոր տեղակայվել են ռուս խաղաղապահներ»,-ասել է Ալիեւը։
Թե ինչ է Ալիեւը ենթադրում, պարզ չէ։ Արդյոք Լեռնային Ղարաբաղն անվանվում է «Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավոր տեղակայվել են ռուս խաղաղապահներ» կամ ինչ-որ այլ բան։
«Եթե նման դեպքեր են գրանցվում, ապա մեր կողմից քրեական գործ է հարուցվում, քանի որ դա ադրբեջանական տարածք է, եւ անհրաժեշտության դեպքում մենք իրավական մեխանիզմներ ենք կիրառում եւ կկիրառենք։ Նման դեպքերի հետ կապված տարբեր մակարդակներով բանակցություններ են ընթանում։ Այդ հարցերով զբաղվում են մեր համապատասխան կառույցները»,-ասել է Ալիեւը։