Գեներալ Ղաանի․ «Իրանը վաղ թե ուշ ստիպելու է ԱՄՆ-ին՝ հեռանալ տարածաշրջանից»

792

Հունվարի 3-ին ամերիկյան ուժերի կողմից Բաղդադում սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի փոխարեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար նշանակված Էսմաիլ Ղաանին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է «դասեր տալ»:

Խոսելով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում՝ գեներալ Ղաանին հայտարարել է․ «Իսլամական հեղափոխության պահապանները շարունակելու են գործել Սոլեյմանիի ոճով։ Իրանի հրթիռակոծությունները վաղ թե ուշ ստիպելու են ԱՄՆ-ին՝ հեռանալ տարածաշրջանից»։