Ալի Խամենեին հրապարակել է Թրամփի լուսանկարը՝ «արյունոտ ապտակով»

708

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ այտին «արյունոտ ապտակի» հետքով։

Լուսանկարի տակ տեղ է գտել Խամենեիի հետևյալ մեկնաբանությունը․ «Ամերիկան պատերազմ, տարաձայնություններ ու ավերածություններ բերեց տարածաշրջան, և տարածաշրջանային երկրներն ու նրանց ընտրված կառավարություններն ու ժողովուրդները մերժեցին Ամերիկայի ներկայությունը։

Այսօր՝ լուսաբացին, ծանր հարված հասցրեցինք ամերիկացիներին, սակայն Սոլեյմանիի վրեժն այլ թեմա է։ Ռազմական գործողությունը բավարար չէ․ պետք է վերջ դնել տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Որպես պատասխան՝ Իրանը հունվարի 8-ի առավոտյան 15 բալիստիկ հրթիռ էր արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ, իսկ երկրի հոգևոր առաջնորդը հայտարարել էր․ «ԱՄՆ-ին ապտակ հասցրեցինք»։