Վրաստանի նախագահը արձագանքել է Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին

716

Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ուշադրությամբ հետևում եմ Սուխումում ընթացող իրադարձություններին և օկուպացված Աբխազիայում մեր քաղաքացիների անվտանգությանը, ճակատագրին և նրանց իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է Վրաստանի նախագահի հայտարարությունում:

Հունվարի 9-ին նշանակված էր տեղի Գերագույն դատարանի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախկին թեկնածու Ալխան Կվիցինիայի բողոքը: Հունվարի 9-ին սկսվեց ընդդիմության բողոքի ակցիան, ինչը ավարտվեց ակցիայի մասնակիցների նախագահի վարչության շենք մուտք գործելով:

Ավելի ուշ Ռաուլ Հաջիմբան հայտարարություն էր տարածել, առ այն, որ չի բացառում Աբխազիայում հնարավոր արտակարգ դրություն հաստատել:

Հիշեցնենք, որ Աբխազիայում 2019-ի սեպտեմբերի 8-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ և ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբան հաղթել էր 47,39 տոկոսով: Բնակչության 46,17 տոկոսն իր ձայնը տվել էր Ալխան Կվիցինիային: Վերջինս և իր համախոհները չեն ընդունում ընտրության արդյունքները և պահաջում են չեղյալ համարել դրանք: