Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպան է եղել

291

Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողը ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Sputnik լրատվամիջոցը՝ հղում կատարելով երկրի Գլխավոր դատախազությանը:


Նշվում է, որ շարքային Մամեդաղ Մելիքզադը ինքն իր վրա է կրակել: Հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության դրդելու» հոդվածով:


Նշենք, որ սա ադրբեջանական բանակում ինքնասպանության առաջին դեպքը չէ: Տարեսկզբին հաղորդվել է, որ Զինված ուժերում ինքնասպանության մի շարք փորձեր կանխվել են: Նմանատիպ դեպքերը ավելի հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո: