Պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ ստեղծել.Արման Թաթոյան

104

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասել է, որ հայ գերիներին վերադարձնելով՝ չպետք է համարել գործն ավարտված։

«Ի՞նչ է, խոշտանգումների համար Ադրբեջանը պետք է մնա անպատի՞ժ, իհարկե ոչ, այստեղ երկու շատ մեծ բաղադրիչ կա՝ վերադարձ, հետո պատասխանատվության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել», — ասաց Թաթոյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ շեշտել է, որ գերիները պետք է օր առաջ վերադարձվեն։

«Պետք է արվի առավելագույնն Ադրբեջանից մեր հայրենակիցներին հանելու համար», — ասել է նա։