Կատարի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում

124

Կատարի արտգործնախարար Շեյխ Մուհամմադ Ալ-Թանին հինգշաբթի Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդուլահյանի հետ՝ քննարկելու Աֆղանստանում ընթացող զարգացումները: Այս մասին հաղորդում են Կատարի ԱԳ նախարարը և իրանական ISNA  լրատվամիջոցը:

Ըստ իրանական ISNA-ի՝ երկու արտգործնախարարները բանակցություններ են վարել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Շեյխ Մուհամմադը, ով Դոհայում հանդիպել էր ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի հետ, թվիթթերյան գրառում էր կատարել, որ իրանցի պաշտոնակցի հետ քննարկելու են «Աֆղանստանում ընթացող զարգացումները»:

«Կատարը հավատում է, որ հնարավոր է ունենալ միասնական արդյունավետ տեսլական՝ ապահովելու համապարփակ լուծում Աֆղանստանի համար»,- ասել է Կատարի ԱԳ նախարարը:

Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կողմերը  քննարկել են նաև առևտրային հարաբերությունների ամրապնդման հարցը։