Իրաքի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ

115

Իրաքի արտգործնախարար Մուստաֆա Քազիմին Թեհրանում սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Երկու կողմերը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Շալամչե-Բասրա երկաթուղու կառուցմանը, Իրանի նկատմամբ Իրաքի ֆինանսական պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր: