Իրանի արձագանքը՝ Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական զորավարժությանը

314

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությանը: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

«Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան այս հարցն ամբողջությամբ հստակեցրել է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «առափնյա 5 երկրները համաձայնության են եկել առ այն, որ այդ 5 երկրներից բացի այլ երկրների ռազմական ներկայությունը անօրինական է: Այս հարցը քննարկվում է ԱԳՆ-ում»: