Թուրքական կայք. Ռուս գործակալները PKK-ի ղեկավար շարքերում են

808

Թուրքական իշխանամետ «Haber7» լրատվական կայքն ուշագրավ հրապարակում է արել առ այն, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) շարքերում կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Հրապարակման մեջ նշվել է, որ PKK-ի Սինջարի պատասխանատուն եղել է Մազլում Ռուս ծածկանունով անձը, որը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքից է և կապակցված է եղել ռուսական հետախուզական ծառայությանը: Կայքի համաձայն՝ թեև Սիրնջարում այլ մարդ է ներկայացվել որպես PKK-ի պատասխանատու, սակայն իրական իշխանությունը եղել է Մազլում Ռուսի ձեռքում:

Նշվել է, որ նա Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում մասնակցել է մի շարք գործողությունների և աջակցություն է ստացել ռուսական հետախուզությունից: Ընդգծվել է, որ նա ակտիվ դերակատարում է ունեցել Թուրքիայում՝ Հաքքարիում, Շըրնաքում, Վանում, Բինգյոլում թուրքական զինված ուժերի դեմ բախումներում:

Ըստ թուրքական կայքի՝ Թուրքիայի հետախուզական կազմակերպությանը (MİT) երկար ժամանակ հետապնդել է Մազլում Ռուսին: Հղում անելով տեղական աղբյուրներին՝ նշվել է, որ ԹՀ ԶՈւ-ն Սինջարի ուղղությամբ օդային հարվածներ է հասցրել, որի հետևանքով զոհվել է 18 «ահաբեկիչ», որոնց թվում է նաև Ռուսը: