Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

64

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա քաղաքում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այն բախվել է դպրոցականներին տուն տեղափոխող մեքենային։ Ավտապատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ըստ նախնական լուրերի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդը սրտի կաթված է ստացել, ինչի պատճառով էլ կորցրել է մեքենայի կառավարելիությունը, դուրս եկել իր երթևեկելի գոտուց, բախվել է դպրոցականներին տեղափոխող մեքենային և կողաշրջվել։

Վիրավորներից 26-ը ռուս զբոսաշրջիկներ են, 11-ը՝ աշակերտներ։ Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։