Մնացականյան.«ՀՀ-ն աջակցում է ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում»

694

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցում: Այս մասին Twitter-ում իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում դեէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն:

Նշենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին ԻՀՊԿ-ն հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: