Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա

159

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և ՊՆ փոխնախարար, ռազմաօդային ուժերի դեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը մեկնել են Թուրքիա: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմական ղեկավարության հետ։ Կողմերը նաև հետևելու են Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացվող «TurAz 2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը սեպտեմբերի 13-ից պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: