ԻԻՀ դեսպանը հանդիպել է Իրանում ՀՀ առևտրային կցորդի հետ

91

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել է Իրանում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը, առևտրային հարցերով կցորդը, տնտեսական հարցերով փորձագետներ:

Համաձայն իրանական ISNA լրատվական գործակալության տեղեկությունների՝ երկու կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խոչընդոտների վերացման նպատակով երկու երկրների դեսպանատների առևտրատնտեսական բաժինների միջև կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ցուցահանդեսների անցկացմանը, ճանաչողական փոխայցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: