Site icon Region Monitor

Ռուսաստան.«Իդլիբում հրադադար է հաստատվել»

Սիրիայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Յուրի Բորենկովը  հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում հրադադարի հաստատման մասին: Այս մասին հայտնում է ռուսական «TASS» լրատվական գործակալությունը:

«Թուրքական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ` 2020թ. հունվարի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից սկսած հրադադար է սկսվել Իդլիբի ապառազմականացված գոտում»,- հայտարարել է Բորենկովը:

Ավելի վաղ Թուրքիան պատվիրակություն էր ուղարկել Ռուսաստան` այս հարցը քննարկելու և Իդլիբում հրադադար հաստատելու համար:

Exit mobile version