Իրանը ԱԳ նոր փոխնախարար ունի

99

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հրամանով Ալի Բաղերի Քանին նշանակվել է ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Քանին այս պաշտոնում փոխարինել է Աբբաս Արաղչիին, որը վերջին շրջանում ղեկավարում էր Միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունները:

Համաձայն աղբյուրի՝ Քանին 2007-2013թթ. եղել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ  2019-2021թթ. դատական իշխանության ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալը: Նա նաև մասնակցել է միջուկային բանակցություններին:

Բացի այդ, Իրանի ԱԳ նախարարի հրամանով Մեհդի Սաֆարին նշանակվել է ԱԳ նախարարի՝ տնտեսական դիվանագիտության հարցերով, իսկ Մոհամմադ Ֆաթհալին՝ վարչական և ֆինանսական հարցերով տեղակալ: