Ղալիբաֆ. Ամիրաբադի նավահանգիստը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական կամուրջ կլինի

164

«Ամիրաբադի նավահանգիստը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ»: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Կասպից ծովի Ամիրաբադի նավահանգիստ  կատարած այցի ժամանակ:

Նա շեշտել է, որ նավահանգստի հնարավորությունների օգտագործմամբ՝  Իրանի և Կասպից ծովի առափնյա երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները կավելանան:

Ղալիբաֆը նաև ընդգծել է Ամիրաբադի ենթակառուցվածքների բարելավման, վարչական ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտությունը՝  բեռների արագ տեղափոխումն ապահովելու համար: