Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում․ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկ

835

Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», — ասաց Օվերչուկը: