ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում

206

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Այժմ եռանախագահները նախատեսում են Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. նախատեսվում են հանդիպումներ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Եթե հանդիպումը կայանա, ապա դա լավ նշան կլինի, քանի որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնականորեն կուրվագծվի»,–ասել է փոխնախարարը։

Ռուդենկոյի խոսքով` իրենք շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք։