Սիրիան պահանջում է Թուրքիայից անմիջապես դուրս բերել զորքերը

260

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են անհապաղ դուրս բերել իրենց զինված ուժերը Սիրիայի հյուսիսային տարածքներից։ Այս մասին  հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում առաջացած լարվածությունը։

Սիրիայի արտգործնախարարի համոզմամբ՝ այս էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, և այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է ահաբեկչական խմբավորումներին»:

«Կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունն էլ իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում իր գրավված տարածքների ազատագրմանը», — նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ մինչ այդ հաղորդվել էր, որ Թուրքիան նախատեսում է Սիրիայի Իդլիբ նահանգ տեղափոխել լրացուցիչ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ տանկեր և 4 000 մարտիկ: