ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է նախագիծ՝ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին

200

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ 3 կոնգրեսականներն իրենց առաջարկած փոփոխությունների նախագծով կոչ են անում նաև զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների առնչությամբ։ Մասնավորապես, խաղաղ բնակիչների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ։

Առաջարկած նախագծով պահանջում են նաև հետաքննություն իրականացնել պատերազմի ընթացքում խաղաղ բնակչությանը թիրախավորող թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։