Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին.(տեսանյութ)

159

Իրանի հրշեջ ծառայությունը մասնակցել է Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Իրան-Հայաստան առևտրի պալատի թելեգրամյան ալիքը:

Վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ, Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով:

Համաձայն թելեգրամյան ալիքի տարածած տեղեկության՝  Իրանի Արևելյան Արրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին և հրդեհի վայր գործուղ մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեհաշիջման աշխատանքներին: