Թուրքիան հավելյալ զորք է ուղարկել Սիրիա

157

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արեւմուտք: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ թուրքական կառավարությունը հայտարարել է, որ եւս մի քանի հազար զինվոր կիրականացնի երկու երկրների սահման տանող ճանապարհների վերահսկողությունը, իսկ Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում նրանք պետք է հետ մղեն գրոհը:

2017 թվականին Իդլիբում դեէսկալացման հյուսիսային գոտի ստեղծվեց, ուր տեղափոխվեցին Դամասկոսի արեելյան Ղութայում եւ երկրի հարավային շրջաններում զենքը վայր դնել հրաժարվող ծայրահեղականները: Նահանգի տարածքում են գտնվում թուրքական բանակի դիտակետերը: