Էրդողանի իրականացրած կադրային ջարդից հետո Թուրքիան մնացել է առանց ռազմական օդաչուների

1039

Շվեդիայում գործող «Nordic monitor» կայքն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում տիրող իրավիճակին։

Կայքը մասնավորապես նշում է այն հանգամանքը, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահի վարած ռեպրեսիվ քաղաքակնության արդյունքում կադրային ջարդ է տեղի ունեցել, որի հետևանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերում կադրերի ճգնաժամ է ի հայտ եկել։

Ըստ «Nordic monitor» կայքի տվյալների՝ 2016 թվականի դրությամն Թուրքիան կարիք ուներ 554 նոր ռազմական օդաչուների, որից 190-ը պետք է ներգրավված լինեին մարտական գործողությունների մեջ։

Սակայն ըստ կայքի՝ ոչ միայն օդուժը չի համալրվել նոր օդաչուներով, այլև 2016 թվականից հետո տարբեր տվյալներով շուրջ 600-ից 716 օդաչու հեռացվել է համակարգից։

Միևնույն ժամանակ ռազմական օդաչուներ պատրաստելը մեծ ծախսեր և ռեսուրսներ է պահանջում, և «Nordic monitor»-ի տվյալներով Թուրքիան F-16 կործանիչների մեկ օդաչու պատրաստելու  համար ծախսում է 2 միլիոն դոլար։ Կուրսը տևում է երեք տարի։