Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Թեհրանում

124

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդուլահիյանը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

«Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին», — հայտնել է  Իրանի ԱԳՆ-ը:

Նշենք, որ արտգործնախարարների մակարդակով նման եռակողմ հանդիպում տեղի էր ունեցել 2018թ հոկտեմբերի 31-ին, որի արդյունքում էլ ստորագրվել էր համատեղ հռչակագիր: