Իրանը հաստատել է ,որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը

838

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով,որ հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով և ոչ միտումնավոր։

Հայտարարությունում ընդգծվել է,որ Միացյալ նահանգների սպառնալիքների և օդային հնարավոր սադրանքներին դիմակայելու համար Իրանի զինված ուժերը պատրաստվածության ամենաբարձր աստիճանի են բերված եղել։

Նշվել է ,որ ԱՄՆ բազային հրթիռային հարվածներ հասցնելուց հետո, ամերիկյան կործանիչների թռիչքները շատացել են, իսկ ուկրաինական ինքնաթիռը անցնելիս է եղել ռազմական կարևոր կետի մոտով և այդ իրավիճակում մարդկային սխալի պատճառով խոցվել է ինքնաթիռը։