Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ. Սուրեն Պապիկյան

294

Էրդողանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը օրեր առաջ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել:

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը:

«Մեկնաբանություն չունեմ: Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է»,- պատասխանել է Պապիկյանը: