Ուկրաինական ինքնաթիռի խոցման դեմ Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները հունվարի 12-ի երեկոյան ավարտվել են: Այս մասին հայտնել է իրանական ILNA լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ հունվարի 12-ին Թեհրանի Ազատության հրապարակում 3 անգամ հավաք է եղել, որոնց մասնակցել է 2000-3000 մարդ: Ակցիայի մասնակիցները պահանջել են դեպքի համար պատասխանատու անձանց հրաժարականը:
Հավելենք, որ, ըստ BBC-ի պարսկական ծառայության, Ազատության հրապարակում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Թեհրանի ոստիկանապետը, սակայն, հերքել է ցուցարարների վրա կրակելու մասին լուրերը: