Աբխազիայի հրաժարական տված նախագահը դիմել է ժողովրդին

804

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրեին վայր է դրել իր լիազորությունները, հանդես է  եկել երկրի բնակիչներին հղած ուղերձով:

Խաջիմբան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, սակայն նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ:

«Եղել և մնում եմ այն բանի կողմնակիցը, որ թե՛ ընտրությունները, թե՛ մնացած քաղաքական գործընթացները տեղի ունենան երկրի սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ ուղին կործանարար Է Աբխազիայի երիտասարդ պետության համար»,- ընդգծել է Խաջիմբան:

Խաջիմբան նշել է, որ «որոշում է կայացրել լքել պաշտոնը` նպատակ ունենալով թույլ չտալ աբխազական հասարակության ներսում դիմակայության շարունակություն, որը շատ փորձությունների ու ողբերգությունների է հանգեցրել»: Վերջում նա բարօրություն և խաղաղություն է մաղթել Աբխազիայի քաղաքացիներին:

ՀԻշեցնենք, որ Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին և համապատասխան հայտարարությունն ուղարկել է հանրապետության խորհրդարան: Նրա պաշտոնաթողությունից հետո հանրապետության նախագահի պաշտոնակատարի հավանական հավակնորդն են հայտարարել վարչապետ Վալերի Բգանբային: Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի կրկնական ընրությունները նշանակել է մարտի 22-ին: