Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են

174

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում պաշտոնապես բացվեց Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալը: Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ առաջին երկկողմ հանդիպումը կայացել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի միջև Կախեթիում:

Համաձայն աղբյուրի՝ կարևորվել են Վրաստանում անցկացվող բազմազգ համատեղ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերը:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝  կարևոր է պահպանել երկկողմ ռազմական համագործակցության ինտենսիվությունը, քանի որ այն օգնում է դրական կապեր հաստատել զինվորականների միջև և բարձրացնել փոխգործունակությունը:

Հանդիպման ավարտին Ջուանշեր Բուրճուլաձեն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիրը: