Բարձր դատարանը չեղարկել է Պակիստանի նախկին նախագահի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը

1365

Լահորի Բարձր դատարանը ոչ սահմանադրական է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը և չեղարկել է կոլեգիայի կողմից կայացված մահվան դատավճիռը:  

Դեկտեմբերի 17-ին Պակիստանի Հատուկ դատարանը Մուշարաֆին, որն այժմ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի էր դատապարտել պետական դավաճանության գործով:

Սակայն դրանից 10 օր անց Մուշարաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել էր Լահորի Բարձր դատարանում, որն էլ չեղարկել է վերջինի նկատմամբ կայացված մահապատժի որոշումը:

76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել Էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման եւ երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ: