Վրաստանի վարչապետը արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները

90

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։

Այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Twitter»-ում, որտեղ նշել է. «Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը»:

Ղարիբաշվիլին նաև հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ միջնորդությունը ավելի մեծ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար: